19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուրցը՝ մաշկը բշտիկներից մաքրելու հիանալի միջոց

Լիդսի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ մի շարք համեմունքային բույսեր ունեն մաշկը տարատեսակ բշտիկներից մաքրող հատկություն: Օրինակ՝ բշտիկների դեմ հիանալի միջոց է ուրցը, որը միջերկրածովյան խոհանոցում օգտագործվում է որպես համեմունք: Այն համարվում է բուժման արդյունավետ և անվտանգ միջոց՝ ի տարբերություն հակաբակտերիալ քսուքների:

Մասնագետներն ուսումնասիրել են ուրցի, վաղենակի և զմուռսի ազդեցությունը պրոպիոնային բակտերիաների վրա: Պարզվել է, որ բուսական թուրմերը բակտերիաները ոչնչացնում են 5 րոպեում: Մասնավորապես ուժեղ է ուրցի ազդեցությունը:

Հետազոտական աշխատանքները գլխավորող բժիշկ Մարգարիտա Գոմես Էսկալադայի խոսքով՝ ուրցի դիմակայությունը բակտերիաների դեմ ավելի ուժեղ է, քան բենզոլային պերօքսիդինը: Վերջինս մտնում է զանազան քսուքների և մաշկը մաքրող միջոցների բաղադրության մեջ, առաջացնում է մաշկի գրգռվածություն և քոր:

Հետազոտության արդյունքները մասնագետներին հնարավորություն կտան բշտիկների դեմ պայքարել ոչ քիմիական եղանակով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ