20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում ծեծի են ենթարկել քաղաքացուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արտակ Դավթյանը սպառնալիքներ, իսկ հետո հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի համակիր՝ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 39-ամյա Գևորգ Բաբայանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպին ներկա է եղել Արարատի մարզպետ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գարիկ Սարգսյանը, ով անգամ չի փորձել կանխել Ա. Դավթյանի, որը իր վարորդն է, գործողությունները։

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Դավթյանը ներկայացել է Ոստիկանության Մասիսի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դավթյանը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ Գ. Բաբայանից կատարվածի մասին ընդունվել է հաղորդում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ