25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՊԿ-ում Փաշինյանին առաջվա նման չեն ընդունում. Պուտինը վերցնում է իր ձեռքը. Հրապարակ

Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյանն ասել է՝ պայմանավորվել են, որ մինչեւ 2019թ․ նիստ չի կայանա, հարցը կլուծվի աշխատանքային կարգով։

Ի՞նչ է դա նշանակում՝ հարցրինք ԱԳՆ աղբյուրին։ «Այսինքն, կարող ես հարցը լուծել ՀԱՊԿ նիստերի միջեւ ընկած շրջանում։ Իսկ նիստերը տեղի են ունենում կես տարին մեկ։ Շատ հարցեր լուծվում են այդ կարգով՝ աշխատանքային նախագծերն ուղարկվում են անդամ երկրների նախագահներին՝ հաստատման, որից հետո, առանց նիստի, կոնսենսուսով ընդունվում են։ Այդպես եղավ նաեւ Խաչատուրովի ազատման դեպքում․ հարցը լուծվեց աշխատանքային կարգով»։ Իսկ եթե նախագահներից մեկը, ասենք՝ Բելառուսը, չի համաձայնում նախագծի հե՞տ։ «Տեղեկացնում է իր անհամաձայնության մասին՝ կրկին նամակով»։

Աշխատանքային քննարկումներով կընտրվի՞ նոր ՀԱՊԿ քարտուղար։ «Դժվար է ասել։ Հստակ է մի բան՝ այս իրավիճակն ազդում է ՀԱՊԿ իմիջի վրա, ինչը Ռուսաստանի շահերից չի բխում, եւ կարծես հարցի լուծումը Պուտինը վերցրել է իր ձեռքը։ Դա է ապացուցում նրա զանգը Փաշինյանին»։

Իսկ ամսի 6-ին Փաշինյանը պատասխանատվություն կպահանջի՞ Լուկաշենկոյից, ինչպես խոստացել է, թե՞ դա էլ կլինի «աշխատանքային կարգով»։ «Կարծում եմ՝ խնդիրը կքննարկվի ԵՏՄ-ում, սակայն այլ ֆորմատով՝ ընթրիքի ժամանակ»։

Ի դեպ, մեկ այլ աղբյուր պնդում է, որ ընթրիքների ժամանակ ԵՏՄ «օբշչեստվան» այլեւս առաջվա պես Փաշինյանի ներկայությամբ ամեն ինչ չի քննարկում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ