25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին Բաշար ալ-Ասադի վարչակազմին զենք տրամադրելու համար

ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրել են Իրանին  Իրաքի օդային տարածքով Սիրիային զենք տրամադրելու համար, գրում է “New York Times”-ը:

Պարբերականի տվյալներով` թռիչքները, որոնք դադարեցվել էին գարնանը, 2012-ի հուլիսին վերսկսվել են: Թռիչքների վերականգնումը ի չիք է դարձնում սիրիական ապստամբների ջանքերը, որոնց հաջողվել էր նախկինում փակել իրանական մի քանի բեռնատարների ճանապարհը դեպի իրենց երկիր:

Թեհրանը Դամասկոսին աջակցում էր սիրիական հակամարտության հենց ամենասկզբից: 2012-ին օգոստոսին ԱՄՆ-ը մեղադրեց Իրանին սիրիացի զինվորականներին պատրաստելու համար, իսկ ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու նպատակով Սիրիա են  ուղարկվելու իրանցի զինվորականներ:

Ըստ պարբերականի` Իրաքի կառավարության շահերից չի բխում խոչընդոտել իրանական բեռնատար ինքնաթիռների թռիչքներն իր օդային  տարածքում: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին աջակցում է շիաների շարժմանը, իսկ ալ-Ասադի տապալումը կարող է հանգեցնել իր` սունի եւ քուրդ հակառակորդների հզորացմանը տարածաշրջանում:

Արեւմտյան երկրները հանդես են գալիս ալ-Ասադի պաշտոնաթողմանը  կողմ եւ աջակցում են ապստամբներին` ապահովելով նրանց տարբեր տեսակի ոչ ռազմական սարքավորումներով: Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զգուշացրեց սիրիական իշխանություններին, որ կարող է վերանայել հակամարտությանը չմիջամտելու որոշումը, եթե կիրառվի քիմիական կամ կենսաբանական զենք:

2006-ին Սիրիան եւ Իրանը երկկողմ համաձայնություն են ստորագրել` արտաքին թշնամիներից պաշտպանվելու դեպքում օգնության մասին: Սեպտեմբերի 1-ին Իրանի իշխանություները հայտարարեցին, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա հարձակման դեպքում կձեռնարկվեն “պատասխան քայլեր”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ