18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս ընտրություններին արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից. Նիկոլ Փաշինյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարտավորվել է հաջորդ տարի ջրամաբար կառուցել Մեղրիի մոտ։ Այս մասին այսօր Մեղրիում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ներկայացրեց ՀՀ-ի տնտեսական զարգացման իր տեսլականը։

Ըստ նրա՝ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց, այսինքն՝ նախկին տնտեսական աճերը կառուցված էին հանքարդյունաբերության՝ ընդերքը քանդելու և արտահանելու, խաղադրույքների և գյուղատնտեսության վրա. «Մեր նպատակն է՝ Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր: Եվ շատերը մեզ ասում են՝ դուք գյուղատնտեսությանը դեմ եք: Մենք ո՞նց կարող ենք գյուղատնտեսությանը դեմ լինենք, մենք ասում ենք, որ մեր գյուղատնտեսությունը պետք է լինի առավել արդյունավետ»: 

Փաշինյանը հրապարակեց այս տարվա 10 ամիսներին ՀՀ-ից արտահանման ցուցանիշները՝ 80 մլն դոլարի գյուղմթերք՝ նախորդ ամբողջ տարվա 49 մլն դոլարի փոխարեն, 200 մլն դոլարի մանածագործական իրեր՝ նախորդ տարվա համեմատ աճը՝ 75%:

«Ես սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ բոլոր բայղուշություններին ուշադրություն չդարձնեք: Եվ ընդհանրապես, այս ընտրություններին արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենք իրենց բայղուշությանը վերջ տան»,- ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ