24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը “վա-բանկ” է գնում. Ժողովուրդ

 

Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ հետաքրքիր սցենարներ են մշակվում: Դրանցից ամենակարեւորն առնչվում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը, որը մե´րթ ընդդիմադիր է խաղում, մե´րթ իրեն հռչակում այլընտրանքային ուժ, մե´րթ էլ, զգալով Սերժ Սարգսյանի կողմից իր “քցվածությունը”, մերձենում է Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը եւ հավելում, որ մինչ շատերը խոսում են այն մասին, որ Ռոբերտ Քոչայանը պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն եւ առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, ԲՀԿ-ն արդեն կուլիսներում քննարկել եւ հաստատել է մի սցենար, որը, իհարկե, այդ կուսակցությունն առայժմ հրապարակավ ժխտում է:

Սակայն, թերթի ունեցած տեղեկություններով, հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Գյումրիում հայտարարեց, որ Բալասանյան Սամվելն իրենց` ՀՀԿ թեկնածուն է, ԲՀԿ առաջնորդը, հայտնվելով անհարմար վիճակում, որոշեց “վա բանկ” գնալ եւ առաջիկա ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Համենայնդեպս, Ծառուկյանը ՀՀԿ մի քանի “բերանբաց” երիտասարդների մոտ հաստատել է իր այդ մտադրությունը:
Բայց սա չի նշանակում, թե Ծառուկյանի կուսակցությունը “քաշում” է Քոչարյանին եւ չի կատարում նրա առջեւ ունեցած իր պարտականությունները: “Բարգավաճ Հայաստան” -ը երբեք չի կարող հեռու լինել Քոչարյանից, որովհետեւ սա նրա ստեղծած կուսակցությունն է եւ ամեն հարցում կատարում է քոչարյանական “դիրեկտիվները”: Քոչարյանը շատ լավ գիտակցում է, որ այնքան էլ մեծ չեն իր հնարավորությունները նախագահական ընտրություններում, որ չունենալով համապատասխան քաղաքական եւ հանրային ռեսուրս` ինքը կարող է պարտվել, ինչը նրա համար քաղաքական մահ կնշանակի: Ուստի առաջ է քաշվել “պահուստային” տարբերակը, որն առավել հուսալի է:

Ըստ այդմ` նախագահի թեկնածու կառաջադրվի Գագիկ Ծառուկյանը: Հանրության շրջանում նա քիչ թե շատ ունի հեղինակություն, մեծ ֆինանսական հնարավորություններ եւ վստահելի լծակներ` հաղթանակի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ