19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պայմանագրային զինծառայող է մահացել

Ձնահյուսի տակ մնալու հետևանքով Գեղարքունիքում պայմանագրային զինծառայող է մահացել, այսօր Վարդենիսում նախընտրական հանրաքավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Պայմանագրային զինծառայողին, ով երեք օր առաջ մնացել էր ձյան տակ, մահացած են գտել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զինվորի հիշատակը՝ հայտնելով ցավակցություններ նրա հարազատներին, բարեկամներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ