28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶՈւ-երի զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. Արծրուն Հովհաննիսյան

Arcrun_Hovhannisyan

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է «168 Ժամ» թերթում հրապարակված այն տեղեկություններին, որ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների և հարազատների հետ:

«ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում: Նման պնդումները ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը»,- ասված է Ա. Հովհաննիսյանի պատասխանում:

Հավելենք, որ բանակը միշտ էլ մասնակցել է բոլոր ընտրություններին, սակայն այս անգամ, ի տարբերություն նախորդ տարիների՝ խնդիրն այն է, որ զինվորներին ասել են, որ դեկտեմբերի 9-ին իրենք Կապանում կամ Գորիսում կարող են հանդիպել նաև իրենց ծնողներին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ