19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սթրեսի մեջ հայտնված կանայք կարող են ուտել անգիտակցաբար

Daily mail-ը գրում է, որ, ըստ ֆիննական մի հետազոտության, կանայք, ովքեր «մինչև կոկորդը կուշտ են» իրենց աշխատանքից, հաճախ հայտնվում են սթրեսային իրավիճակներում և սկսում են սովորականից ավելի շատ ուտել:

Այս մասին գրել է ամերիկյան ամսագրերից մեկը: Հետազոտությունը պարզել է, որ այս տեսակ կանայք ճաշում են ոչ թե քաղցի պատճառով, այլ լարված կամ մտահոգ ժամանակ:

Նրանք նաև հակված են «անվերահսկելիորեն» ուտելու. Այսինքն՝ նրանք ուտում են առանց գիտակցելու, որ կշտացել են, և չեն դադարի մինչև ուտելիքը չվերջանա:

Բժշկական դպրոցի պրոֆեսոր Պագոտոն ասել է. «Կան մարդիկ, ովքեր երջանկություն չգտնելով աշխատանքի կամ ամուսնական կյանքի մեջ, իրենց կյանքի հաճույքներից մեկը դարձնում են սնվելը»:

Նա նաև ավելացրել է, որ էմոցիոնալ դրդապատճառներով սնվելը հետագայում կարող է գիրացման պատճառ դառնալ։ Բացի այդ, դա վնասակար է առողջության համար, քանի որ այս տեսակ մարդիկ արագ են սնունդ ընդունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ