23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարզումների ընթացքում մեկ շիշ սառը ջուրը կարող է օգտակար լինել

Որքան էլ տարօրինակ է, բայց հետազոտողները պարզել են, որ ձեռքի ափերի հովացումը բարձրացնում է մարզումների արդյունավետությունը:

Կալիֆոռնիայի Ստանֆորդ համալսարանի հետազոտողների թիմը պարզել է, որ ձեռքում որևէ սառը իր պահելը, օրինակ՝ ջրի շիշ, իջեցնում է մարմնի ջերմաստճանը, ինչն էլ հեշտացնում է կատարվող աշխատանքը: Այս մասին հաղորդում է daily mail-ը:

Գիտնականները հետազոտել են 30-45 տարեկան մի շարք գեր կանանց, ովքեր հետևել են վարժությունների այս ծրագրին: Բոլորը մարզվել են ձեռքերին ջուր պարունակող մի սարք պահած: Կանանց մի մասի մոտ ջրի ջերմաստիճանը 16 աստիճան է եղել, մյուս մասի մոտ սովորական մարմնի ջերմության՝ 37 աստիճան: Բոլոր մասնակիցներն էլ նույն վարժություններն են կատարել:
Այն մասնակիցները, ում ձեռքի ջուրը մարմնի ջերմաստիճանին էր հավասար, առաջընթաց չեն գրանցել և հետազոտությունից դուրս մնալու հավանականությունը ավելի մեծ է եղել:

Հետազոտության ընթացքում օգտագործված սարքը սովորաբար կարելի է գտնել մասնագիտական վերապատրաստման մարզական կենտրոններում և կլինիկաներում: Սակայն հետազոտողները պնդում են, որ հասարակ պլաստմասսե շշով սառը ջուրը գրեթե նույն արդյունքն է տալիս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ