25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուշացավ. 168 Ժամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումն արդեն ուշացած է, այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին, որի ընթացքում կրկին քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը:

Խոսելով ներքաղաքական զարգացումներից և պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավից` ռուս քաղաքագետն ասաց, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր է դառնում և ոչ թեթև, ինչպես գուցե ոմանց թվա, սակայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դեռ նախընտրում են լրջորեն «չերևալ»:

Ըստ նրա, նրանք սպասում են, թե երբ կգա առաջին լուրջ ճգնաժամը, և առաջին հերթին՝ վստահության ճգնաժամը քաղաքացիների հիմնական, կրիտիկական կարևոր զանգվածի մոտ:

«Այդ ժամանակ կսկսվի իրական հակազդեցություն «նոր ռեժիմին»: Ի դեպ, սպասվող ընտրությունները փակուղի են մտցնում հենց Փաշինյանին ու նրա կողմնակիցներին, այլ ոչ թե Նիկոլ Վովաևիչի հակառակորդներին, քանի որ արդյունքների բացակայությունը վերագրել ինչ-որ կոռուպցիոներների՝ մեկ ամսից չի հաջողվելու: Իսկ արդյունքներ չեն լինելու, դա պարզ է արդեն հիմա. հետսովետական տարածքում շատ են եղել նմանատիպ օրինակներ պարզ բանաձև ձևակերպելու համար: Ինքնին քարոզարշավը քիչ թե շատ սովորական է լինելու, քանի որ մնացած բոլորը սկսվելու է դրանից հետո: «Թավշյա հեղափոխությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններով ամենևին էլ չի ավարտվի:

Ուստի Նիկոլ Փաշինյանի աջակիցների մեծամասնությունը խորհրդարանում հատուկ, ռազմավարական նշանակություն չի ունենա: Լիդեր քաղաքական ուժի սեփական երաշխիքների համար հարկավոր է փոխել տարիֆները և գները, կոպիտ ասած՝ «կերակրել» մարդկանց: Իսկ քվեատուփերի տակ, ինչպես հայտնի է, ոչ ուտելիք կա, ոչ էլ էժան բենզին»,- ասաց Տրոֆիմչուկը

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ