18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախի զորամասերից ահազանգում են՝ ստիպում են գումար փոխանցել. Ժամանակ

Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համա­հայկական հիմնադրամի ամե­նամյա հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Հեռուստամարաթոնը կազմա­կերպվում է կամավորության հիմքով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցության չափը և ձևը: 

Մինչդեռ Արցախի զորամասե­րից մեզ ահազանգում են, որ զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաս­տան» համահայկական հիմ­նադրամին: Սպաների պարտա­դիր կամավոր մասնակցության չափը 5000 դրամ է, ենթասպաներինը՝ 3000, պայմանագրային ծառայողներինը՝ 1000, ժամկետա­յին զինծառայողներինը՝ 100 դրամ: Մեր տեղեկություններով՝ այդ «հրահանգին» չենթարկվող զինծառայողները զորամասում արհեստական խնդիրների առաջ են կանգնում: Արցախում ծառայող զինվորները և սպա­ները, գտնվելով առաջնագծում, արդեն հայրենիքին հանգանա­կել են ամենաթանկը՝ իրենց կյանքը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ