19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երեխաները պետք է գիտակցեն, որ ձախողումը ևս նորմալ երևույթ է

Երեխաները սկսում են ավելի լավ աշխատել, երբ նրանց քաջալերում են՝ ասելով, որ սովորելու ընթացքում ձախողումը և կրկին փորձելը շատ սովորական բան է: Այս մասին տեղեկացնում է daily mail-ը:

Երբ դեռահասներին ասում են, որ ձախողվելը տարբերակ չէ և շատ վատ է, նրանց մոտ վախ է առաջանում նոր նյութերի հետ աշխատելիս:

«Մենք կենտրոնացել ենք համատարած այն համոզմունքի վրա, որ ձախողումը հավասարեցվում է ինտելեկտի պակասի հետ։ Համակված լինելով հաջողությամբ՝ երեխաները վախենում են ձախողվել, այսպիսով նրանք հարկադրաբար են առաջ շարժվում՝ նոր նյութին տիրապետելիս: Գիտակցելով, որ դժվարությունները սովորելու վճռական մասն են կազմում, երեխաները դադարում են իրենց անհաջողակ համարել, ինչն էլ իր հերթին ազդում է սովորելու վրա: Թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչներն ավելի շատ պետք է շեշտեն երեխաների հաջողությունները, ոչ թե կենտրոնանան գնահատականների վրա: Սովորելը երկար ժամանակ է պահանջում, և դրա ամեն մի քայլը պետք է պարգևատրվի, հատկապես՝ նախանական շրջանում կատարված քայլերը, երբ ձախողվելու հավանականությունն ավելի մեծ է»,– ասում է Ֆրանսիայի համալսարաններից մեկի գիտություննեի դոկտոր Ֆրեդերիկ Աութինը:

Գիտնականը նաև նշում է, որ ձախողման մասին երեխաների ճիշտ մտածելակերպը շատ ավելի կարևոր է, քան նրանց հաջողություններն, ասենք, բարդ առարկաներ սովորելիս:

Աշակերտների հիշողությունը և ընդունակությունները կարող են բարելավվել, եթե նրանց վստահություն ներշնչեն և նվազեցնեն ձախողման հետ կապված վախը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ