19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանուն իշխանության նա պատրաստ է բանակ քայքայել, արտաքին հարաբերություններում դիրքեր զիջել և ի վերջո՝ հող էլ հանձնել

Եթե Սասունի բլթն իսկապես «լեզվի սայթաքում» եղած լիներ, ինչպես ոմանք են ուզում ներկայացնել, ապա ժամեր անց երկրորդ անգամ նույնը չէր կրկնի, Նիկոլն էլ իրեն հետո չէր պաշտպանի։

Գուցե և հավատայի «լեզվի սայթաքումի» տարբերակին, եթե հայտարարությունը հնչած լիներ «քաղաքացիական» քպ-ականի բերանից, այլ ոչ թե պատերազմի մասնակցի։

* * *
Երեկվա միջադեպն ունի մեկ ակնհայտ ուղերձ․ «Նիկոլի և ՔՊ-ի համար ամենակարևորը իշխանությունն է», հենց այդ պատճառով էլ ՔՊ-ում ապրիլյան հեղաշրջման հաջողումն ավելի կարևոր է քան արցախյան ազատամարտում հաղթանակը։

Այդ պատճառով Սասունը հանգիստ, առանց աչք թարթելու ստում էր ԱԺ-ի ամբիոնից, թե սահմաններում ադրբեջանական զորքի որևէ կուտակում չկա։ Ու թեև հետո բազմիցս խոսվեց և ապացուցվեց, որ այդպես չէ, ո՛չ Սասունը, ո՛չ Նիկոլը, այդ թեմային ընդհանրապես չանդրադարձան։ Որովհետև իրենց համար իշխանությունը զավթելն ավելի կարևոր էր, քան սահմաններում վիճակը։

Նիկոլը «վերելակային դիվանագիտություն» խաղաց Իլհամի հետ, որպեսզի կարողանա հանգիստ զբաղվել ընտրություններով։

Դրա հետևանքով Նախիջևանում մերոնք զրկվեցին ադրբեջանական նոր դիրքերին խփելու, ամրացման աշխատանքներին խանգարելու հնարավորությունից։ Այսինքն ամսից ավել է՝ ադրբեջանցիները ամրացնում են իրենց նոր դիրքերն առանց որևէ խոչընդոտի, բայց Նիկոլին և իր բոսյակներին դա հետաքրքիր չէ, որովհետև իրենց համար ամենակարևորն իրենց իշխանությունն է։

Բայց այս ամենում կա նաև ոչ այդքան ակնհայտ ուղերձ․․․

* * *
Երբ Նիկոլենք 81 տոկոս հավաքեցին Երևանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ընկերներիս նեղ շրջանակում մի բան ասացի․ «Նիկոլին տրվեց Ղարաբաղը հանձնելու մանդատ»։ Չէի հավատում, որ Նիկոլն այդպիսի քայլի կգնա, բայց փաստ էր, որ եթե գնա, ապա գրեթե անհնարին է լինելու իրեն կանգնեցնել։

ԼՏՊ-ն նման փորձ արեց և դա իրեն իշխանություն արժեցավ։ Ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժը, նույնիսկ եթե ցանկանային Ղարաբաղը հանձնել (համոզված եմ, որ այդպիսի ցանկություն չունեին, բայց դե․․․), չէին կարողանա դա անել, որովհետև միանգամից բունտ կլիներ։

Երեկ Նիկոլը (այո, Նիկոլը, ոչ թե Սասունը) փորձեց ստուգել, թե ինչ ռեակցիա կտան ընտրողները, եթե իրենց առաջարկվի Ղարաբաղի հարցը ստորադասել Նիկոլի իշխանությանը։ Պարզվեց, որ կողջունեն ծափերով։

Համենայն դեպս մի հատ էլ կրկնեցին փորձը ժամեր անց Գյումրիում։ Այնտեղ էլ ծափեր։

Ֆեյսբուքում էլ ՔՊ-ական ամբողջ ակտիվը լծեցին դժգոհների երեսին թռնելու գործին։ Եթե երեկ չլինեին Արցախից արձագանքները, կարող էր տպավորություն ստեղծվել, որ ֆեյսբուքահայությունն էլ է անվերապահորեն ողջունում Նիկոլի այս ավանտյուրան։

Այս ամենին՝ թե՛ ուղերձներին, թե՛ արձագանքներին, հետևում են նաև դրսից․ ռուսները, ամերիկացիները, թուրքերը։ Ու համապատասխան եզրակացություններ անում։

Դեռ երեկ չէ առաջին օրը ինձ թույլ չէի տա գրել, որ Նիկոլը կարող է հող հանձնել, չնայած որ Նախիջևանում կատարվածն արդեն դրա ակնարկ է։

Այսօր կարծում եմ, մարդ պետք է քյոռ կամ կատարյալ անուղեղ լինի, որ չհասկանա․ Նիկոլի համար ամենակարևորն իշխանությունն է, քանի որ իր բոլոր քայլերը դա են ապացուցում։ Եւ ուկրաինական հեղափոխականների կամ Սաակաշվիլու պես, պատրաստ է այդ իշխանությունը պահելու համար ոչ միայն ստել, ոչ միայն խաբել, այլև բանակ քայքայել, արտաքին հարաբերություններում դիրքեր զիջել և ի վերջո՝ հող էլ հանձնել։

Բնականաբար, այդ ամենը՝ հանուն ժողովրդի և ինքնիշխանության կարգախոսներով։

Կարեն Վրթանեսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ