25 Ապրիլի, Հինգշաբթի, 2019

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ Փաշինյանին ուղղված նամակը

adrbejanakan-zlm-nery-taracel--na138402.1

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակը:

Նամակում Ա. Բաղդասարյանը «մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում և խնդրում տեղ հասցնել թղթին հանձնված իր հոգու ճիչը»:

«Ասում են՝ անելանելի իրավիճակներ չեն լինում, և ես հրաժարվում եմ հավատալ, որ սա անդառնալի է: Որպես մարդ, ով եփվում է այս շիլայի մեջ, անցնում այս բոլոր տառապանքները, հասկանում եմ՝ ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում»,- ասվում է նամակում:

Նա նաև «ներողություն է խնդրում դիվանագիտական արարողակարգի բոլոր թույլատրելի սահմաններն իր կոչով անցնելու համար»:

Ն. Փաշինյանին նա «խնդրում է թեթևացնել բանտում գտնվող մարդկանց վիճակը»:adrbejanakan-zlm-nery-taracel--na138402.1

 

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ