19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ ասում ենք՝ բարձրացրեք աշխատավարձերը, չպետք է ասեն, դե ցույց տվեք բյուջեում այդ միջոցները. Միքայել Մելքումյան

Երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները չպետք է հակադրել մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը. այսինքն, երբ ասում ենք՝ բարձրացրեք թոշակներն ու աշխատավարձերը, երբեք չպետք է ասեն, դե ցույց տվեք բյուջեում այդ միջոցները. այդ գումարները պետք է հայթայթել եւ մենք գիտենք որտեղից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելու ԲՀԿ նախընտրական ծրագիրը, հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Միքայել Մելքումյանը:

«Քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխություն, ոչ թե պետք է 3-4 տոկոսով աճ ունենանք, այլ պետք է խոսենք երկնիշ տնտեսական աճի մասին: Պետք է տարեկան 2-3 մլրդ դոլարի ներդրումներ մտնեն Հայաստան, ոչ թե 300-400 մլն դոլարի, որպեսզի ասենք, որ իրավիճակի մեջ բեկում եղավ:

Երրորդ կետը տեխնոլոգիական հեղափոխությունն է. մենք համոզված ենք, որ երկրում տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, եթե մեր տնտեսությունը նոր տեխնոլոգիական վիճակի չբերենք:

Վրաստանում տարեկան 6-7 մլն զբոսաշրջիկ է մտնում, Հայաստանում պետք է 3 տարվա ընթացքում հասնի 4-5 մլն զբոսաշրջիկ ցուցանիշին»,-հայտարարեց նա:

Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ ծրագրի մեջ մտնում է սոցիալական բնակարանաշինությունը, որ ասենք 60-65 քմ տարածքով բնակարանները տրամադրվեն առանց կանխավճարի, հիփոթեային վարկով, շատ ցածր տոկոսներով. «Դրանց արժեքը քաղաքացու համար պետք է 20-22 հազար դոլար լինի, այն, ինչը Գագիկ Ծառուկյանն իրականացնում է Աբովյան քաղաքում»:

Մելքումյանը նշեց նաեւ, որ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 3,5 դրամ իջեցնելու ռեզերվներ կան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ