25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությու՞ն։ Չէ, չենք լսել /ֆոտո/

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, նույն կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանն այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման փաստ է գտել։

Նա հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է՝ ինչպես է երթին ուղեկցող շտապօգնության մեքենայի դռնից ամրացված «Իմ քայլը» շարժման դրոշը։

«Ձախից քարոզչական դրոշ է շտապ օգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությու՞ն։ Չէ, չենք լսել …», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ