25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրակաշառքի թաքնված ձեւ. Ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարում էր, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքերը: Հիմա ճիշտ ժամանակն է, որ բացահայտվեն ընտրակաշառքի բաժանման թաքնված ձեւերը: Դրանցից ամենատարածվածը թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում ակտիվիստների ընդունելն է:

Շատ թեկնածուներ, այսպես կոչված, աշխատանքի են ընդունել 50 կամ մինչեւ անգամ հարյուր ակտիվիստների՝ նրանց վճարելով 50-100 հազար դրամ, խոստանալով պարգեւավճար թեկնածուի հաղթանակի դեպքում: Սա բացահայտ օրենքի խախտում է, որովհետեւ օրենքը չի նախատեսում, որ որեւէ թեկնածու կարող է ունենալ վճարովի ակտիվիստներ: Մինչդեռ վճարված ակտիվիստը բարոյապես եւ ֆինանսապես պարտավորված է զգում իր ընտանիքի անդամներին, մտերիմներին ուղղորդել դեպի այն թեկնածուն, ում համար ինքն աշխատում է, որովհետեւ թեկնածուն խոստացել է հաղթանակի դեպքում կրկնապատկել, այսպես կոչված, աշխատավարձը:

Ցանկության դեպքում իրավապահ մարմինները շատ հեշտությամբ կարող են բացահայտել ընտրակաշառքի բաժանման այս թաքնված ձեւը, որը ընտրողներին ֆինանսապես ուղղորդելու միջոց է: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ