23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատահական չէ, որ չորս կողմից խոսում են «հողեր տալու » մասին. Իրավունք

Մինչ թեժանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված պաշտոնական Երեւանի եւ Մինսկի հեռակա լեզվակռիվը, որը կարող է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում վերածվել մենամարտի, ռուսական որոշ աղբյուրներ ՀԱՊԿ-ը ներկայացնում են մի այնպիսի տեսանկյունից, որի մասին մինչ այդ գրեթե չէր խոսվում, թեեւ ակնարկների պակաս չկար: Խոսքը արցախյան հակամարտու­թյան հետ կապված ՀԱՊԿ-ի գործադրման հնարավորության մասին է:

Այսպես, նախօրեին ռուսա­կան «Նացիոնալնայա օբորոնա» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ում, իհարկե, անտեղյակ մեկը չես համարի, խոսեց դարաբա­ղյան խնդրի կարգավորման նման մեխանիզմի մասին՝ պա­տասխանելով ադրբեջանական  լրատվական կայքի հարցերին: Այսպես, ըստ Կորոտչենկոյի, կարող է լինել խնդրի կարգավորման  նման մեխանիզմ. «Հայաստանը վերադարձնում է 7 շրջաններից 5-ը, իսկ, այսպես ասած, անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղա­պահները:

Այդպիսով, խաղաղապահների ներկայությամբ կերաշխավորեն, որ հակամար­տող կողմերի միջեւ ռազմական գործողություններ չեն սկսվի: Ի պատասխան էլ, Ադրբեջանն ու Թուրքիան վերացնում են Հայաս­տանի բլոկադան եւ վերականգ­նում տնտեսական կապերը: Հաջորդ փուլում Երեւանը կվերադարձնի մյուս երկու շրջանն  էլ, ինչի դիմաց Ադրբեջա նը կերաշխավորի, որ Հայաստա­նի եւ ԼՂՀ-ի միջեւ ոչ զինվորա­կան տրանսպորտային հաղորդակցությունը կլինի անարգել: Շփման գծում կրկին կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ