20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քնի որակը տարիքի հետ բարելավվում է

Այն կարծիքը, որ տարեց մարդիկ տառապում են անքնությունից, կարող է սուտ լինել: Բրիտանացի հետազոտողներն ասում են, որ իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է:

BBC News-ը հաղորդում է, որ հեռախոսային հարցումների միջոցով հարցեր են տրվել 150.000 մեծահասակների: Արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ քնի որակը բարելավվում է 40 տարեկանից հետո:

Sleep ամսագիրը հաղորդում է, որ 80 տարեկան մարդիկ հայտնել են, որ իրենք հիանալի են քնում: Մեծ Բրիտանիայի գիտնականներն ասում են, որ թեև վատ առողջությունը կարող է ազդել քնի որակի վրա, բայց սխալ է այն կարծիքը, որ միայն տարիքը կարող է վատ քնի պատճառ լինել:

Հետազոտողները պարզապես հարցեր են տվել մասնակիցներին նրանց քնի որակի մասին, ինչպես նաև այն մասին, թե քանի տարեկան են, որ ռասային են պատկանում, նաև հարցեր՝ նրանց կրթության և եկամտի մասին:

Պարզվել է, որ տարիքի հետ, վատ քնի հետ կապված բողոքները պակասել են: 70 տարեկանից հետո մարդիկ, ըստ մասնակիցների ներկայացրած տվյալների, քնում են հիանալի քնով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ