25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում՝ այս իշխանությունը շարունակում է նախորդի քաղաքականությունը

«Հարկային օրենսգրքի փաթեթը նախատեսում է այլ հարկադրույքաչափերի բարձրացում: Նախատեսված է եկամտահարկի դրույքաչափը նվազեցնել 28-ից 23 %, սակայն նույն փաթեթի մեջ ներառված է, որ պետք է ավելացվեն մի շարք այլ անուղղակի հարկերը, օրինակ՝ակցիզայինը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Օրինակ՝ եթե դուք մի շիշ գինի ձեռք բերեք, այն գնելու եք ոչ թե 1000 դրամով, այլ ասենք՝ 1200 դրամով: Այսինքն՝ ձեր տնօրինվող եկամուտն ավելացավ, բայց ձեռք բերվող ապրանքների գները եւս ավելացան»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ ըստ էության, դուք ձեր տնօրինվող եկամուտի սահմաններում ձեռք եք բերելու միեւնույն քանակությամբ ակցիզային ապրանքներ, ինչն անարդար մոտեցում է. «Ստացվում է քիչ եկամուտ ստացողը եւ շատ եկամուտ ստացողը ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար վճարում է միեւնույն քանակությամբ: Սա ռեպրեսիվ մոտեցում է»:

Պարսյանը նաեւ նշեց, որ փաթեթով նախատեսված է ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի վերանայում կամ այլ ապրանքների եւ ծառայությունների, որոնք մինչեւ այժմ չէին ենթարկվում ԱԱՀ-ի հարկման, օրինակ՝ կրթությունը, առողջապահությունը, ծառայությունների այլ ոլորտները. «Ես նշեցի ոգելից խմիչքները, որովհետեւ սա արդեն տեսանելի է եւ չեն հրաժարվում, սակայն նույնիսկ այս տարբերակը հարկային տեսանկյունից անարդարացի է, քանի որ ցածր եւ բարձր եկամուտ ունեցողը վճարում է միեւնույն չափով գինու համար, այստեղ է անարդարությունը: Նաեւ 50 միլիարդի չափով եկամտային հարկ քիչ պետք է վճարվի բյուջե»,-ասաց նա:

Համահարթ եկամտահարկի պարագայում, երբ հիմնավորվում է, որ մարդիկ իրենց եկամուտները ցույց կտան, Պարսյանը թերահավատորեն է մոտենում. «Եթե գործատուն կարողանա իր աշխատակցի եկամուտները թաքցնել՝ կթաքցնի, չի նայի, թե դա 23 է, թե՝ 28%»:

Վերջինիս ընդգծմամբ՝ այս համահարթ եկամտային հարկի դեպքում գնահատական չկա, թե ստվերը որքան կկրճատվի. «Կառավարության անդամները ասում են 40-50% ստվեր կա: Ստվերը կրճատենք, ոչ թե փոքր տնտեսավարողների եւ տնային տնտեսությունների նկատմամբ ոչ արդար հարկային քաղաքականություն ներդնենք: Համահարթ մոդելի երկրները քիչ են, Եվրոպայում 1-2-ը՝ Ռումինիան եւ Վրաստանը: Վրաստանի մոդելը ցույց է տալիս, որ իրենց մոտ այդ մոդելի արդյունքում եկամուտների բեւեռվածությունն ավելի է աճել: Ամբողջ աշխարհը գնում է պրոգրեսիվ հարկման համակարգին, մենք՝ համահարթ»: 

Պարսյանը վստահեցրեց՝ աշխարհում ընդունված է՝ նվազագույն աշխատավարձի շեմը չհարկել. «Մեր քաղաքական մոդելը հրաժարվում է դրանից, մենք որոշել ենք հենց առաջին դրամից հարկել բոլոր եկամուտները»:

Տնտեսագետի կարծիքով՝ կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում՝ այս իշխանությունը շարունակում է նախորդի քաղաքականությունը. «Սա Տիգրան Սարգսյանի համար մեծ նվեր է»,-նշեց Պարսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ