20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք դեռ երկրի տնտեսության զարգացման հստակ տեսլականներ չենք տեսնում. Արթուր Բաղդասարյան

Մրցակցող տարածաշրջանում մենք տեսնում ենք, որ Հայաստանի առջև լրջագույն մարտահրավերներ ու նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Նրա խոսքով, սովորաբար, նոր կառավարությունների համար սահմանվում է 100-օրյա փորձաշրջան, որից հետո արդեն կառավարությունը ներկայացնում է տնտեսության, զարգացման տեսլականը։

«Բայց հիմա 100 օրը, 7 ամիսը անցել է, բայց մենք երկրի տնտեսության զարգացման, արտաքին քաղաքական սպառնալիքներին դիմագրավելու համար չենք տեսնում հստակ տեսլականներ։ Հակառակը, տեսնում ենք աճող սպառնալիքներ, մարտահրավերներ՝ պայմանավորված Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներով, ՀԱՊԿ-ում կատարվող իրադարձություններով։ Այդ ամենը մեզ բերում է ոչ լավատեսական եզրահանգումներ», – հավելեց Բաղդասարյանը։

Որպես երկրին սպառնացող մեկ այլ մարտահրավեր, Բաղդասարյանը առանձնացրեց պետական կառավարման ոլորտում փորձառության պակասը։

«Այսօր մարդիկ են նշանակվել, ովքեր նույնիսկ չեն գույքագրել իրենց համակարգի խնդիրները», – նշեց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ կառավարման համակարգում անհարժեշտ են փորձառու անձինք։

ՕԵԿ-ը, նրա ներկայացմամբ, ընտրություններին կմասնակցի «Օրինականություն, ապահովություն, արդարություն» կարգախոսով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ