19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային ժողովը հաստատեց 2019 թվականի բյուջեն. ՀՀԿ-ի քաղաքական թևը դեմ էր

Հայաստանի Ազգային ժողովում այսօր հրավիրված արտահերթ նիստում 2019 թվականի բյուջեի նախագիծը ընդունվեց 66 կողմ ձայնով։ Դեմ էր 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 2-ը։

Կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է։ Հանրապետական խմբակցությունն իր հերթին հայտարարել էր, որ իրենք կողմ կլինեն բյուջեի նախագծին, քանի որ երկրին բյուջե է անհրաժեշտ, սակայն խմբակցության մի քանի գործիչ, որոնք պատկանում են կուսակցության քաղաքական թևին, դեմ քվեարկեցին ֆինանսական գլխավոր փաստաթղթին։

Մինչև քվեարկությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ սա ոչ թե իներցիոն, այլ հետընթացի բյուջե է։

«Չնայած այն հանգամանքին, որ իմ հարազատ Հանրապետական խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, բայց հաշվի առնելով բյուջեի բովանդակային մասը, դեմ եմ քվեարկելու։ Սրանով տնտեսությունը ոչ թե զարգանալու, այլ հետընթաց է ապրելու», – հայտարարեց Շարմազանովը։

ԱԺ մյուս փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ևս հայտարարեց, որ դեմ է նախագծին՝ նշելով, որ այն ոչ թե 100 տոկոսով խոստումների կատարաման, այլ չկատարման բյուջե է։

Նույն դիրքորոշումը հայտնեց նաև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ միանալով գործընկերների ֆլեշմոբին. «Հարգելով խմբակցության որոշումը՝ ուզում եմ հայտարարել, որ դեմ եմ քվեարկելու՝ արտահայտելով այն մարդկանց կարծիքը, որոնք հիասթափվել են ժամանակին տրված ու չկատարած խոստումներով։ Երկրում իրավիճակն այնպիսին է, որ տնտեսական զարգացման հեռանկար չկա»։

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ավելացրեց, որ իրենք խմբակցության որոշ անդամներին տվել են ազատություն՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը։

Այդուհանդերձ, բյուջեի նախագիծը ընդունվեց, և ԱԺ նախագահը շնորհավորեց ԱԺ դահլիճում ներկա կառավարության անդամներին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ