25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկրից չեմ կարող կտրվել երբեք, ոչ մի պարագայում. Գևորգ Կոստանյան

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից, բայց ոչ մշտապես։

«Երկրից չեմ կարող կտրվել երբեք, որևէ պարագայում։ Առիթ ունեցել եմ ասելու՝ իմ կենսագրության բոլոր ժամանակներում ունեցել եմ հնարավորություն լինել արտերկրում, բայց, երեխեք, սա մեր երկիրն է։ Գալիս է մի պահ, երբ քո որոշումը բարոյական հարթության մեջ է, քան աշխատանքային։ Ես անկեղծ եմ ասում՝ աշխատանքային խնդիր չունեմ», -այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կոստանյանը։

Վերջինս փաստեց՝ իր գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ աշխատանքներ երկրից դուրս գործունեություն ունենլու, տարբեր միջազգային մարմիններում աշխատելու՝ բայց մերժել է. «Մերժման պատճառը եղել է այն, որ ինչ-որ ժամանակ ես եղել եմ դրսում, բայց գալիս է մի պահ, երբ, որ դու  հասկանում ես, որ սա է քո երկիրը և բարոյական տեսանկյունից դա աշխատանքից ավելի կարևոր է: Ես աշխատանքի խնդիր չունեմ»,- ընդգծեց Կոստանյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում՝ խորհրդարանում ցանկացած պարագայում չի աշխատելու, քանի որ քաղաքական գործունեությունը այնքան էլ հոգեհարազատ չէ նրան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ