19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի քաղաքացու վիզը պետք է ծուռ չլինի, ժողովուրդը հաղթել է. Նիկոլ Փաշինյան

Մեր ամենամեծ խնդիրն է ճեղքել մեր խեղճությունը, հուսահատության զգացումը Աշտարակում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ճեղքել ենք այդ հուսահատության զգացումը, ժողովուրդը հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ տնտեսական առումով ու մենք ասում ենք, որ քաղաքական այս հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է դարձնել ծաղկուն երկիր։

«Մեր մեծագույն առաքելությունն է հող դառնալ մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեր վրա, ուղղեն իրենց մեջքը ու պարզ ճակատով, հպարտ քայլեն դեպի հզոր պետություն», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ այլևս պետք չէ հավատալ նրանց, ովքեր փորձում են համոզել, որ հայերը փոքր, խեղճ ու անօգնական ժողովուրդ են։

«Մենք դեռևս փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մենք մեծ ժողովուրդ ենք, մենք եղել ենք մեծ ժողովուրդ, մենք կանք մեծ ժողովուրդ ու լինելու ենք մեծ ժողովուրդ, որովհետև մեր հոգին հզոր է», – ասաց նա։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, թե Հայաստանին մեծ ապագա է սպասվում։

«Մենք կարողացել ենք այնպես անել, որ այսօր աշխարհի ցանկացած անկյունում Հայաստան ասելիս հասկանում են հզոր, հպարտ ժողովուրդ, որ առանց զոհի կարողացել է անել մի բան, որն ուրիշ երկրներում անցել է տասնյակ հազարավոր զոհերով, իրար մորթելով, իրար կոտորելով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ Հայաստանի քաղաքացու վիզը պետք է ծուռ չլինի։

«Մենք այլևս չենք ասելու մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, այլ ասելու ենք՝ մենք շատ ենք ու մեզ հայ են ասում, մենք հզոր ենք ու մեզ հայ են ասում, մենք հաղթող ենք ու մեզ հայ են ասում», – ասաց Ն. Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ