26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չե՞ք ուզում սթափվել, «գժուկներ»

Նոյեմբերի 19-ին, երբ Վերին Լարսը վերջապես բացվեց ու ապրանքով բեռնավորված մեքենաներն սկսեցին շարժվել, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարարը Ֆեյսբուքում դուխով «աղոթում» էր:

Արմեն Փամբուկչյանը,  «մի փոքր հումորով շաղախել» է Լարսի խնդիրն ու սոցցանցում գրել.

«Լարս մեր, որ սահմանում ես
Թող եղիցի բացումը քո
Անխցանելիությունը քո
Եվ ֆուրերի անխափան մուտքը
Մարդատարների անցումը
Եվ թող չփակվիս մեզ
Ինչպես մենք չփակվիլ մամուլի առաջ
Թող լինի այլընտրանք քեզ
Համապազօրյա ճամփեն 
Տուր զմես այսօր»:

Ապա, մեկնաբանություններում ի պատասխան օգտատերերի դիտարկումների, թե կատակն անհաջող էր ու Տերունական աղոթքը չի կարելի ծաղրի առարկա դարձնել, փոխնախարարը բացատրել է, թե «չի աղավաղվել, հումորային բարի գրառում էր, ինչը նպատակ չունի ծաղրելու Տերունական աղոթքը»:

Գուցե, երիտասարդ փոխնախարարն ինքը չի աղոթում, գուցե նա ընդհանրապես աթեիստ է, գուցե իրական հավատացյալ ու գուցե իսկապես,  ծաղրել չի ցանկացել, սա չքննարկենք: Անհաջող հումորի հոգեւոր ասպեկտից անցնենք ավելի գործնական հարթություն:

Հետաքրքիր է, ինչու են «նոր» Հայաստնաում գրեթե բոլոր պաշտոնյաներն այսքան հումորասեր, այսքան սրամիտ, որ առիթն ու պահը բաց չեն թողնում Ֆեյսբուքում իրենց «սրամտությամբ» փայլելու, երբ խոսքը վերաբերվում է ասենք՝ մարիխուանան շատ առողջարար խոտ ներկայացնելուն, երբ ասում են, թե պիտի հրաժարվել «պլանքյաշի կարծրատիպից», թե մինչամուսնական կապերը պարտադիր են

Գուցե դա նրանից է, որ չեն պատկերացնում, թե որտեղ են եւ ինչու, չեն պատկերացնում , թե ինչ է պետական պաշտոնն ու պետական պաշտոնյայի պահվածքը: Երիտասարդ իշխանավորները պետք է հասկանան, որ այսուհետեւ իրենք հանրային դեմք են, որ այսուհետեւ իրենց հայտարարությունները եւ անգամ հումորները պետք է մի լավ ծանր ու թեթեւ անեն, մտածեն, տեղի՞ն էր, թե ոչ եւ վերջապես հիշեն իրենց առաջնորդի հորդորը՝ խոսելուց առաջ մտածեք:

Իսկ գուցե երիտասարդ փոխնախարարն «աղոթելու» փոխարեն մտքի սրությունն ի գործ դներ ու փորձեր Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ աշխատել: Որ Լարսն այս անգամ էլ բացվեց, չի նշանակում, խնդիրը վերացավ, չի նշանակում՝ էլ չի փակվելու, էլ քաշքշուկներ չեն առաջանալու, էլ մթերքը բեռնատարների մեջ չի փչանալու ու չեն լինելու այն բոլոր բացասական հետեւանքները, որոնց ամեն անգամ բախվում է երկրի տնտեսությունը:

 

Լուսանկարը՝ Արմեն Փամբուկչյանի Ֆեյսբուքյան էջից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ