20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երբ է Աստված խոսում

Մեր եկեղեցու Սուրբ Հայրերը ասում են երբ աղոթում ես, դու խոսում ես Աստծու հետ: Երբ Աստվածաշունչ ես կարդում, Աստված է խոսում քեզ հետ: Ովքեր ցանկանում են, որ Աստված խոսի իրենց հետ, Աստվածաշունչը նրանց ձեռքերի մեջ մաշվում է: Իսկ նրանք, որոնք չեն բացում Սուրբ Գիրքը, կարո՞ղ են ակնկալել նույն բարեբախտությունը: Իհարկե ոչ:

Երբ Սուրբ Գիրքը քո ձեռքերի մեջ է, դու կարող ես այնտեղից ընտրել քո հոգեվիճակին համապատասխան մի հատված:

Օրինակ` երբ սիրտդ ցնծում է ուրախությունից` սաղմոսներ կարդա և հարատևիր այդ ուրախության մեջ: Երբ մխիթարության կարիք ունես և քեզ լքված ես զգում, կարդա Հովհաննեսի Ավետարանը, մխիթարվիր, հուզվիր, ուրախացիր, գոտեպնդվիր և դուրս եկ այդ վիճակից:

Իսկ երբ Ավետարանը դրված է մի պատվավոր տեղում և չես բացում, ուրեմն ինչպես կունենաս այս հրաշալի զգացողությունները, որոնք կյանք են տալիս մարդուն:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ