20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բավականաչափ չքնելը վնասակար է իմունային համակարգի համար

Գիտնականներն ասում են, որ բավականաչափ չքնելը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, գիտնականները պարզել են, որ այն գենետիկ մեխանիզմը, որը կարգավորում է մեր քունը, նաև կարգավորում է այն գենի մակարդակը, որը կենսական նշանակություն ունի իմունային համակարգի համար:

Յելի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են TLR-9 գենը մկների մոտ: Բացահայտվել է, որ այն ժամանակ, երբ գենն ակտիվ է, այն մեծ արդյունավետությամբ պայքարում է վիրուսների ու բակտերիաների դեմ:

Մեծ հավանականություն կա, որ գենը նույն ազդեցությունն ունի նաև մարդկանց մոտ: Պրոֆեսոր Էրոլ Ֆիկրիգն ասել է, որ մարդիկ արդեն ենթագիտակցորեն գիտեն, որ եթե բավականաչափ չեն քնում, ապա հիվանդանալու հավանականությունն առավել մեծ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ