25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թորոսյանը համարձակվել է ոտնձգություն անի նախորդ կառավարության սրբության սրբոցին. Փաշինյան

Կառավարության կառուցվածքը փոխվելու է: 17 նախարարությունից մնալու է քիչ թվով նախարարություն: Լրագրողների հարցին ի պատասխան ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ընտրություններից հետո 17 նախարար չենք ունենալու, թիվը կրճատվելու է: Եթե նախարարությունները 5-ով կրճատվեն, ապա սա կադրային լուրջ քաղաքականություն է: Նոր նախարարությունները, որոնք մնալու են, գործառույթային փոփոխություններ են լինելու»,- մանրամասնեց վարչապետը:

Նա հայտարարեց, որ կառավարության գործունեությունը պետք է գնահատել ըստ առաջադրված խնդիրների: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին կա տնտեսական, քաղաքական եւ հանրային կայունություն, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում: «Սա չի ընկալվում հարց, որը լուծվում է: Եթե մայիսի մամուլը բացենք, կտեսնենք, որ կանխատեսումներ կան՝ մեկն եկավ աջից, մյուսը՝ ձախից:

Հեղափոխությունից հետո եղել է փորձագիտական ահռելի հոռետեսություն, որ հիմա ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ ավարտվեց: Սակայն կառավարության աշխատանքն այս մասով համարում եմ արդյունավետ: Կառավարությունը ունեցել է խնդիր, եւ լուծել է այդ խնդիրները: Մենք հունիսին ներկայացրել ենք հնգամյա ծրագիր եւ կառավարությունն այս առումով կատարել է իր առջեւ դրված պարտավորությունը»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա չի նշանակում, թե ինքը գոհ է իր աշխատանքից: «Իմ կյանքի որեւէ փուլում իմ աշխատանքից գոհ չեմ լինելու, բայց ինչ ասել է՝ պատկերացնում եք տրանսպորտի նախարարը ասաց՝ փետրվարի 31, պատկերացնո՞ւմ եք՝ ա՜յ, վա՜յ… Որեւէ մեկը կանխավարկած ունի՞, որ նախարարը չգիտի, որ փետրվարը չունի 31 օր: Գիտե՞ն այն մարդու կրթությունը:

Ֆեյք են բացում, ասում են՝ կրթության նախարարը տառասխալներով ստատուս է գրել: Ֆոտոշոփով սարքում են, պատկերացնում են՝ ում մասին են խոսում՝ գիտությունների թեկնածու:

Արսեն Թորոսյանի նկատմամբ ինչո՞ւ է արշավ սկսվել: Շատ պարզ պատճառով, որովհետեւ Թորոսյանը համարձակվել է ոտնձգություն անի նախորդ կառավարության սրբության սրբոցին: Բա ոնց՝ Միքայել Մինասյանի ընտանիքի նկատմամբ որեւէ մեկը կարող է նման բան անե՞լ: Նա տիրապետում է ԶԼՄ-ների բոլորին հայտնի չափաքանակին: Պարզ չի՞ Արսեն Թորոսյանի հանդեպ ինչ է տեղի ունենում: Ասել ենք, որ թալանված ցանկացած կոպեկի հետեւից գնալու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած չարաշահումը որակվեց խայտառակություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ