19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքացին հարկման «մատերիալ» չէ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աստիճանաբար սկսում է ցույց տալ իր էությունը։ Պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել 18-65 տարեկան քաղաքացիների համընդհանուր հարկման մասին մի նախաձեռնություն, համաձայն որի, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր և իրենց ստացած բոլոր եկամուտներիցվճարեն եկամտային հարկ 23 տոկոսի չափով։ Մինչդեռ հեղափոխությունից առաջ եւ հետո Փաշինյանը հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացին կարծես ստեղծված է տուգանվելու համար: Հիմա տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանի կառավարության համար ՀՀ քաղաքացին պոտենցիալ քերթվելու մսացու է, որից ամեն գնով պետք է փող քերել : Ոչ միայն Փաշինյանի խոստացած տեսախցիկներն ու կարմիր գծերը չվերացան: Հիշեցնենք, Փաշինյանն ինքն էր տեսախցիկները փակում եւ կոչ անում քաղաքացիներին չվճարել կոմունալ վճարումները: 

Ըստ ՊԵԿ-ի նոր նախաձեռնության, հարյուր հազարավոր գյուղացիները, որոնք ազատված են հարկերից, պետք է տարեկան հայտարարագիր ներկայացնեն, թե որքա՞ն մթերք են վաճառել և դրա 23 տոկոսը վճարեն որպես եկամտային հարկ։ Կամ արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիների ուղարկած մասնավոր փոխանցումները ևս պետք է հարկվեն նույն 23 տոկոսի չափով։ Դժվար է հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է նման նախագիծ ցանկանում ընդունել Նիկոլ Փաշինյանը:

Թեև առաջին փոխվարչապետի մակարդակով հայտարարվում է, թե առանց հանրային լայն քննարկման այս նախաձեռնությունը չի ընդունվի և այն նախատեսված է կյանքի կոչել 2020 թվականից, իրականում փորձ է արվում մանիպուլացնել։ 

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կասի, որ ժողովրդի համար է անում: 

Արա Մարտիրոսյան

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ