29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սեռական փոքրամասնություններին շահարկում են իրավապաշտպանները, որոնք նրանց հանում են ոտքի

Без названия (2)

«Ասել, որ սեռական կամ կրոնական փոքրամասնությունները չունեն հավակնություններ երկրի ներսում, չի կարելի, բայց տարբերակենք իրարից: Վիրավորական է կրոնական խմբերին նույն կշեռքի վրա դնել սեռական փոքրամասնությունների հետ: Վերջիններս ապրում են մեր մեջ, բայց նրանց շատ լավ շահարկում են իրավապաշտպանները, որոնք հանում են ոտքի, տանում փողոցներ, բայց ինչո՞ւ, չէ՞ որ նրանք իրենց համար սովորական ապրում են»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով կարծիքներին, թե ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների արդյունքում ամենաթողության մթնոլորտում են գործում նաեւ սեռական եւ կրոնական փոքրամասնությունները, ասաց կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-ում որեւէ մեկը մինչ օրս փողոցում «Լինչի դատաստանի» չի ենթարկել նրա համար, որ սեռական փոքրամասնություն է, մինչդեռ նրանց պարբերաբար հարվածի տակ են դնում. «Հանգիստ պետք է թողնել նրանց: Երբ հարցը համակարգային է դառնում, գոյություն ունեցող հասարակական համակարգի հետ հակադրություն է առաջանում՝ քարոզչական ուղղորդման արդյունքում»:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի դիտարկման մասին կարծիք արտահայտելով, Խաչատրյանն ասաց, որ ՀՀ-ում սեռական եւ կրոնական փոքրամասնությունները որոշակի ճնշումների են ենթարկվում: «Կրկին շեշտեմ, որ ինձ համար անհասկանալի է նրանց նույն նժարի վրա դնելը»,-նշեց նա, ապա հիշատակեց, որ կրոնական փոքրամասնությունների հանդեպ վերջին բռնաճնշումը ՀՀ-ում եղել է 1995թ.-ին, երբ ՊՆ-ի նախաձեռնությամբ խլեցին եւ այրեցին կրոնական խմբերից մեկի գրականությունը,-«եթե ներկայումս բռնաճնշումներ լինեին, կիմանայինք այդ մասին»:

Ինչ վերաբերում է սեռական փոքրամասնությունների՝ վերջերս չկայացած համաժողովին, Վարդան Խաչատրյանը հարցադրում արեց. «Իսկ ո՞վ է մեղավոր. համաժողովը ձեռնարկողնե՞րը, որոնք մարդկանց վտանգի տակ են դնում, թե նրանք, ովքեր իմանալով համաժողովի մասին, իրենց հայացքները չէին կարող վերահսկել: Իմ խորին համոզմամբ, մեղավորները ֆինանսավորողներն են եւ դրդողները»,-ավելացրեց կրոնագետը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ