18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիշողության խնդիրները կապված են քնի խանգարման հետ

Նոր հետազոտության համաձայն՝ մարդիկ, ովքեր քնի հետ կապված խանգարումներ ունեն, առավել հավանական է, որ ծերության շրջանում հիշողության խնդիրներ ունենան:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ գիտնականները պարզել են, որ կախված այն հանգամանքից, թե քանի ժամ է մարդը քնում գիշերվա ընթացքում, դա կարող է ազդել նրա հիշողության վրա առավել մեծ տարիքում:

Հետազոտողները ուսումնասիրություն են անցկացրել 45-ից 80 տարեկան 100 մարդու շրջանում, ովքեր հիշողության կորուստ չեն ունեցել:

Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնական և հետազոտության հեղինակ Յո-Էլ Յուն ասել է, որ քնի խանգարումը խնդիրներ է առաջացնում մարդկանց ուղեղում, որոնք ազդում են հիշողության վրա հետագա կյանքում: Նա նաև հայտնել է, որ նոր հետազոտություններ իրականացնելու կարիք կա` պարզելու համար ինչո՞ւ է դա տեղի ունենում և արդյոք քնի սովորության փոփոխությունը կարո՞ղ է ազդել մտավոր անկման վրա:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր գիշերվա ընթացքում առավել հաճախ են արթնանում, նրանց մոտ հիշողության հետ կապված խնդիրներ ունենալու հավանականությունը մեծանում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ