24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարության նոր նախաձեռնությամբ եթե 100 դոլար գումար են ձեզ ուղարկել, ապա 23 տոկոսը պետք է գնա բյուջե (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է ընդդիմանալ կառավարության կողմից խորհրդարան ներկայացվելիք և հարկային ոլորտին վերաբերվող նոր նախագծին։

Ավելի վաղ ներկայացրել էինք կառավարության նոր գաղափարը, որի համաձայն 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները:

«Այդ նախաձեռնությունը ուղղակիորեն հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին։ Այդ նախաձեռնությունը նշանակում է, որ օրինակ, գյուղացին, որը վաճառում է իր ապրանքը, պետք է այդ վաճառքից գոյացած եկամուտը հայտարարագրի։ Կամ, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, ընտանիքը՝ կինը, երեխան, պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը։ Հայտարարագրելուց հետո, ըստ նախագծի, մարդու եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի պետական բյուջե։ Սա նշանակում է, որ եթե, օրինակ, 100 դոլար գումար են ձեզ ուղարկել, ապա այդ 100 դոլարի 23 տոկոսը պետք է գնա պետական բյուջե։ Ես համարում եմ, որ սա անթույլատրելի է։ Այն եղանակով, որով ներկայացվել է այդ նախագիծը, ուղղակի թույլ չի կարելի տալ, որ այս նախագիծը կյանքի կոչվի և իրականություն դառնա», – Facebook-յան ուղիղ եթերում հայտարարել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս գործիքակազմով նախաձեռնությունը կյանքի կոչվել չի կարող։ Նա վստահեցրել է նաև, որ իր իրավասությունների շրջանակում անելու է ամեն ինչ, որ այդ նախաձեռնությունը կյանքի չկոչվի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ