18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի. Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն այսօր արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վերջիններիս արած հայտարարությունների առնչությամբ:

«Ըստ երևույթին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի: Միգուցե, դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, սակայն միջպետական հարաբերություններում կան արարողակարգի և էտիկետի բավական հստակ նորմեր:

Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված՝ փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականության մեջ ընդունելի չեն: Ափսոս: Հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ