19 Փետրվարի, Երեքշաբթի, 2019

ՀՀ նոր իշխանությունը 10 տարի օգտագործել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին. ՀՀԿ ԳՄ անդամ

17797073_1307582659332194_1323719171_o.thumb

ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Սամվել Նիկոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՀԿ ցուցակով որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ եթե նախկին իշխանությունները փորձում էին Մարտի մեկի գործը կոծկել, ապա ներկայիս՝ նոր իշխանություններն այն օգտագործում են որպես քաղաքական գործիք:

«Ներկայիս իշխանությունը նախորդ տարիներին զոհերի հարազատներին միավորում էր, մի օր դատախազություն էր տանում, մի օր՝ նախագահական, մի օր՝ ԱԺ. պահանջում էին բացահայտել այն մարդկանց, որոնց  գործողությունների պատճառով տասը զոհ եղավ»,- նշեց Սամվել Նիկոյանը:

Նրա համոզմամբ՝ ներկայիս իշխանությունը տասը տարի օգտագործել է Մարտի մեկի զոհերի հարազատներին՝ քարոզչություն իրականացնելու նպատակով. «Նոր իշխանությունը մասնակից է եղել Մարտի մեկի իրադարձություններին: Այս վերջին ամիսներին ունեցե՞լ ենք մեկ դեպք, երբ հայտարարեն կամ ապացուցեն, որ զոհերից որեւէ մեկի պատճառը եղել են որեւէ մեկի գործողությունները: Չկա նման աշխատանք»,-նկատեց նա:

Սամվել Նիկոյանը հիշեց, որ տեսել է զոհերի հարազատների արցունքները, հուզվել նրանց հետ միասին եւ սպասել, որ որեւէ մեկի հարցում մի քայլ առաջ կարվի. «Բայց լսե՞լ եք, որ որեւէ մեկի մասով բացահայտում լինի վերջին ամիսներին, բա ինչո՞ւ չեն անում»:

Մեր նկատառմանն ի պատասխան, որ Հատուկ քննչական ծառայությունը մի քանի հայտարարություններ արեց Մարտի մեկի դեպքերի առնչությամբ, որոնք նախորդ տասը տարիների նախաքննության ժամանակ չէին արվել, ՀՀԿ անդամն այսպես արձագանքեց. «Ինձ համար դրանք պարզապես հայտարարություններ են: Սկզբից հավատում էի, մտածում, որ դրանք իրավական հիմք ունեն, հետո հասկացա, որ  պարզապես հայտարարություններ են: Կհավատամ, երբ կլինեն ապացույցներ»: 

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ