29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բերդավանցիները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը

capture.thumb

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն ու պահանջում են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին, որոնց թվում նաև բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանն է:

Նոյեմբերյանի տարածաշրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնում է,  որ ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ. «Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է, տեղում հսկողություն են իրականացնում ոստիկանության ծառայողները: Իրավիճակը հանգիստ է, դեռ բանակցում ենք»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել 1984 թվականի ծնված հայ «զինծառայող» Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր, որ Կարեն Ղազարյանը զինծառայող է. «Նա չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում»:

Իսկ նոյեմբերի 6-ին Ադրբեջանում սկսվել էր գերեվարված Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը։

Ադրբեջանում գերության մեջ են գտնվում նաև ՀՀ քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում են Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը։ Նրանք ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Հայկական կողմում է նաև Էլնուր Հուսեյնզադեն։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ