23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեղափոխությունից հետո իշխանության եկած անձինք մտածում են՝ մոլորակը պտտվում է իրենց շուրջը /տեսանյութ/

Սամվել Նիկոյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ազգային պահպանողական գաղափարախոսության կրող քաղաքական ուժ է, որի համար Առաքելական եկեղեցին, ընտանիքը, բանակն ունեն  առանցքային նշանակություն։ 

Հարցին՝ ինչո՞ւ իր անունը չկա ՀՀԿ ընտրացուցակում, Սամվել Նիկոյանը նշեց, որ դեռևս երկու ամիս առաջ է հայտարարել, որ, եթե լինեն մարդիկ, որոնց խորհրդանարում աշխատելու գործիքակազմն ավելի արդյունավետ կլինի, քան իրենը, ապա սիրով իր տեղը կզիջի նրանց։

«Այսօր ամբողջովին այլ գործիքակազմով են աշխատում, որն ինձ համար անընկալելի է, քանի որ եկել է մի սերունդ, և յուրաքանչյուր հեղափոխական սերունդ այդպիսին է, որը կարծում է, թե մոլորակը ծնվել է այն օրը, երբ իրենք ծնվել են։ Հեղափոխությունից հետո իշխանության եկած յուրաքանչյուր անձ մտածում է, որ մոլորակը պտտվում է իրենց անձերի շուրջ, և ոչնչացնում են այն ամենը, ինչ եղել է իրենցից առաջ։ Նրանցից առաջ եղել է Արցախի հաղթանակ, նրանք դա ոչնչացնում են։ Այսօր փառաբանվում են  կրոնական և սեռական փոքրամասնությունները։

Ես չեմ կարող լինել մի տեղ, որտեղ կա՛մ դրա կրողն են, կա՛մ պաշտպանը։ Այս պարագայում պետք է լինեն մարդիկ, որոնք ադեկվատ և համապատասխան վարքագիծ կարող են դրսևորել։ Կարծում եմ՝ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու, ուստի ես կպատրաստվեմ հաջորդ ընտրություններին։

Քաղաքականության մեջ արդեն կա նախադեպը, երբ կարելի է ուժով հեղաշրջում իրականացնել, իսկ ո՞վ ասաց, որ այդ նախադեպից ապագայում չեն օգտվի անհատներ և քաղաքական ուժեր»,- ընդգծեց Սամվել Նիկոյանը։

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ