26 Մայիսի, Կիրակի, 2019

Հայաստանի պատմության մեջ չկա մի ղեկավար, որը Փաշինյանից ավելի լավը չէր բոլոր ոլորտներում բացի լաչառությունից

-იჯევანში-ნიკოლ-ფაშინიანი-2-2-1524915731-1024x682

Մեդիամաքսը, շաբաթներ շարունակ փորձելով հարցումներով ճշտել, թե «ասֆալտին փռելու» արդյունքում որքան գումար է վերադարձվել բյուջե, վերջապես մի հոդաբաշխ պատասխան է ստացել ԱԱԾ-ից: ԱԱԾ-ն զեկուցել է, որ 27 միլիոն դոլար (այսինքն բյուջեի 0.8%) է վերականգնվել: Մի եսիմ ինչ թիվ չի մանավանդ որ միանվագ ա, բայց դե էլի թիվ ա։ Ուրիշ հարց, որ երբ էդ թիվը համադրում ես կրած վնասների հետ, հասկանում ես, եթե սրանք ուզենաին էլ ավելի անպիտան լինել, չէին կարողանա: Օբյեկտիվորեն կարելի է պնդել, որ ֆիզիկապես հնարավոր չէ ավելի անարդյունավետ լինել:

Ուրեմն էս տարվա առաջին կեսի ՀՆԱ-ի աճի տեմպերի հիման վրա մի շարք փորձագետներ կանխատեսում էին, որ ՀՆԱ-ի տարեկան աճը կազմելու է 12-14%, այսինքն ՀՆԱ-ն պիտի մոտ 1.5 միլիարդ դոլարով ավելանար ու 11.5 միլիարդից պիտի դառնար 13 միլիարդ: Երկրորդ կիսամյակի տնտեսական ֆիասկոն ու հոկտեմբերին արձանագրված ռեցեսիան հուշում է, որ տարվա վերջ ՀՆԱ-ի աճը դժվար գերազանցի 6-6.5%-ը: Այսինքն տնտեսությունը Փաշիզմի արդյունքում արդեն կորցրել է առնվազն 700 ԲԼՅԱՁ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԼԱՐ: Ավելին, ԱԱԾ-ի «վերականգնած» գումարը մոտ 100 անգամ ավելի քիչ է, քան այն գումարը, որ մեր գլխին է բարդվելու Ամուլսարի բաժնետերերի կողմից:

Երբ ես ասում եմ #դեբիլների_ապստամբություն, ես իրականում շատ մեղմ եմ արտահայտվում: Իմ արտահայտություններն այնքան մեղմ են, որ ոմանք իրավացիորեն ինձ կարող են մեղադրել Նիկոլական քարոզչության մեջ: Բայց հանկարծ չմտածեք, որ էս «Հեղափոխություն» ՍՊԸ-ի բաժնետերերը դեբիլ են, չէ, այ էդ մարդիկ շատ խելացի են ու շատ լավ գծած ծրագրով շարժվում են:

Հ.Գ. թե բա՝ Սերժի վախտ ավելի լա՞վ էր: Սենց ասեմ Հայաստանի պատմության մեջ չկա մի ղեկավար, որը Փաշինյանից ավելի լավը չէր բոլոր ոլորտներում բացի լաչառությունից:

Արթուր Դանիելյան

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ