19 Փետրվարի, Երեքշաբթի, 2019

Սասուն Միքայելյանը իր սեփական քաղաքում շրջում է թիկնազորով

SktRhKUx7

Ես երբեք չեմ թաքցրել, որ աթեիստ եմ։ Միշտ եմ եղել այդպիսին, բայց միևնույն ժամանակ ողջ գիտակից կյանքս անչափ բարձր եմ գնահատել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը մեր պետականության, ինչպես նաև ազգային անվտանգության հարցում։ Այսօր ԱԺ-ում մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ հնչեցին առ այն, թե հայ ժողովրդից չէ, որ պետք է պաշտպանենք Ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս արտահայտության հեղինակները կրկին ու կրկին պոպուլիզմի դաշտ են մտնում «ժողովուրդ» բառի էմոցիոնալ ֆոնի շնորհիվ՝ դիտավորյալ մոռանալով, որ հայ ժողովրդի մեջ կան հարյուր հազարավոր աղանդավորներ, տասնյակ հազարավոր հանցագործներ և այսպես շարունակ։

Գիտեք, ինձ զայրացնում է, երբ ողջ ժողովրդի մասին խոսում են, կարծես, իրենց ընտանիքի մասին։ «Սիրում եմ բոլորիդ»-ի պես ցուցադրական անբովանդակային բան է։ Այո՛, մենք պետք է պաշտպանենք եկեղեցին նաև հայ ժողովրդի մի ստվար զանգվածից։ Սա հակապետական որոշում էր, այդպիսին է այն մնալու պատմության մեջ։

Հ․Գ. Չգիտես ինչու, նույն Սասուն Միքայելյանը, ով ակնարկում է կաթողիկոսի՝ ժողովրդի մեջ շրջելու պրոբլեմից, ինքը նույնիսկ իր սեփական քաղաքում շրջում է թիկնազորով։ Այդպես է նա վայելում ժողովրդի սերը։ Պաշտպանված։

Վազգեն Սաղաթելյան

 

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ