28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաղատան դիլեր, տաքսու վարորդ, փոխքաղաքապետ, հիմա էլ՝ պատգամավո՞ր. Հրապարակ

23927_arsen_poghosyan_M

6-րդ գումարման ընտրատարածքում (Արմավիրի մարզ) «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով թեկնածու է առաջադրվել «Քաղաքացիա­կան պայմանագիր» կուսակ­ցության անդամ Արսեն Պետրոսյանը: Նա նաև ՔՊԿ-ի համամասնական ցուցակի 138-րդ համարն է:

Արսեն Պետրոսյան անունը ոչինչ չէր ասի, եթե թավշյա հեղափոխությունը չկտրեր նրան տաքսու ղեկից ու չտաներ հասցներ Նիկոլ Փաշինյանի մոտ: Միայն նրա համար, որ երիտասարդ հեղափոխականը քայլել է Փաշինյանի կողքին, արժանացել է Էջմիածնի քա­ղաքապետի տեղակալի պաշ­տոնին:

Հիշեցնենք, որ Արսեն Պետրոսյանը միջնակարգ կրթու­թյուն ունի (ճանաչողների ասելով՝ նույնիսկ 8-ամյա), Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) խաղատան դիլերներից է եղել, այնուհե­տև տաքսի վարել, որից հետո դարձել Էջմիածնի փոխքաղա­քապետ:

Նրա գործունեության մա­սին Էջմիածնում ոչինչ չկարո­ղացան ասել: Ավելին՝ մարդիկ նույնիսկ չէին էլ ճանաչում: Խն­դիրներն Էջմիածնում ինչպես եղել են, այնպես էլ մնում են: Երիտասարդ գործիչն իր պաշ­տոնավարման վեց ամիսների ընթացքում չի էլ փորձել շփվել բնակիչների հետ՝ գոնե սեփա­կան անձը ճանաչելի դարձնելու համար:

Հիմա էլ պատգամավոր է ուզում դառնալ: Միանգամից ասեմ՝ չի բացառվում: Չէ՞ որ մի­այն «ՔՊ»-ի լոգոյի տակ ներկա­յանալն արդեն իսկ հաղթանակ է: Եվ այս դեպքում գրագետ լինել-չլինելը կարևոր չէ: Կա­րևորը՝ իրավիճակ է փոխվել:

Ընտրովի մարմիններում կրթական ցենզի վրա թքած ունեցողները, պարզվում է՝  բավականին խստապահանջ են մանկապարտեզներում ու դպրոցներում: Այս հաստա­տություններում բարձրագույն կրթություն ունենալն ու աշխատանքային հարուստ փորձն անգամ առ ոչինչ են, եթե չունես բուն մասնագիտական կրթու­թյուն:

Սա էլ կարելի է հասկանալ: Բայց ո՞րն է օրինաչափությունը, երբ կրթական ոլորտում աշխա­տանքային փորձ ունեցող ու երկրորդ կրթություն ստացո­ղին գործազուրկ են դարձնում միայն այն պատճառով, որ դեռ սովորում է:

Որտե՞ղ է տրամաբանու­թյունը, երբ մի դեպքում բարձ­րագույն կրթություն չունենալը խրախուսվում է պաշտոնով, մյուս դեպքում մեկից ավելի դիպլոմը դառնում է առ ոչինչ նույնիսկ մանկապարտեզում աշխատելու համար:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ