25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սրտի հիվանդության գենը կարող է հորից փոխանցվել որդուն

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ կորոնար շնչերակ հիվանդությունը կարող է գենետիկորեն փոխանցվել հորից որդուն:

Անգլիայի գիտնականները պարզել են, որ միայն տղամարդկանց ԴՆԹ-ում գոյություն ունեցող Y քրոմոսոմը էական դեր է խաղում այս հիվանդության ժառանգման մեջ:

Health Day-ը հաղորդում է, որ գիտնականները Մեծ Բրիտանիայում հետազոտել են 3000 կենսաբանորեն իրար հետ կապ չունեցող տղամարդկանց և պարզել են, որ նրանց 90 տոկոսը պատկանել են երկու` հապլոխումբ I-ին կամ հապլոխումբ R1b1b2-ին:

Հապլոխումբ I-ի Y քրոմոսոմ ունեցող տղամարդկանց 50 տոկոսն առավել մեծ հավանականություն է ունեցել շնչերակի հիվանդություն ձեռք բերելու համար, և այդ վտանգը կապ չունի ծխելու, արյան բարձր ճնշման և խոլեստերինի բարձր մակարդակի հետ: Այսպիսով` գիտնականները պարզել են, որ Y քրոմոսոմը կարող է պատասխանատու լինել հիվանդության հորից որդուն անցնելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ