17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թեժ իրավիճակ ԱԺ-ում․ Շարմազանովը զայրացած լքեց նիստերի դահլիճը /տեսանյութ/

Ազգային ժողովին նիստի մեկնարկից 30 րոպե ուշացմամբ հաջողվեց քվորում ապահովել, որպեսզի քվեարկության դրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:  ԱԺ-ը քվեարկության դրեց Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի կողմից ներկայացված՝ «Հատուկ  պետական պաշտպանության ենթակա անձանց» անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունման հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց՝ կարիք չկա օրենքով ամրագրել Կաթողիկոսի անվտանգության հարցը. «Եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, ապա Կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի Կաթողիկոսի պաշտպանությունը ապահովելու համար»: Գործընկերոջը միացավ Ալեն Սիմոնյանը, որը նկատեց, թե պետք չէ Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտպանել ամենայն հայոց ժողովրդից: Սրան հետեւեց ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի տարակուսանքը, թե այդ դեպքում կարիք չկա նաեւ ժողովրդից պաշտպանել նաեւ վարչապետին եւ մյուս պաշտոնյաներին, որոնք օրենքով սահմանված կարգով պետական պահպանության տակ են: Հայկ Բաբուխանյանը ՀՀԿ խմբակցությունից նշեց, որ խնդիրը Վեհափառի անձը չէ եւ անգամ խորհրդային տարիներին, երբ պետությունը տարանջատված էր եկեղեցուց Ամենայն հայոց հայրապետերը պաշտպանվել են օրենքով: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Հայ առաքելական սուրբ եկեղեցին և վեհափառ Հայրապետը այն ինստիտուտը չեն, որ եթե-ներով խոսենք»,-ասաց նա և կոչ արեց կողմ քվեարկել այս օրենսդրական նախաձեռնությանը:

ԱԺ պատգամավորները կողմ արտահայտվեցին այս օրենսդրական նախաձեռնությանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ ասաց՝ իրենք ձեռնպահ կքվեարկեն նախաձեռնությանը:

«ՔՊ» պատգամավոր Սասուն Միքայելյանը համաձայն չէր արտահայտված կարծիքների հետ.«Եթե Վեհափառը այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իրա պրոբլեմն ա» : Ով ասաց, թե Վեհափառը ժողովրդի մեջ չի կարողանում  շրջել, խնդիրը եկեղեցին սեռական եւ կրոնական փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանելն է, ինչի կարիքը վերջին շրջանում մենք տեսանք, հնչեցրին ՀՀԿ-ական պատգամավորները: Գագիկ Մինասյանը նկատեց, թե որոշ քաղաքական ուժեր վտանգավոր կարծիքներ են հնչեցնում ամենայն հայոց ժողովրդի անունից: Մենք երեկ չենք ծնվել եւ դարերի պատմություն ունեն ու պիտի պաշտպանենք մեր ազգային արժեքները, ասաց: 

Օրենսդրական նախաձեռնությունը 28 կողմ, 10 ձեռնպահ արդյունքով չընդունվեց:

«Սա անկախ Հայստանի ամենախայտառակ քվեարկությունն է և մեր պետության և հայ ժողովրդի առաջ պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության, սեռական փոքրամասնությունների քարոզ և որոնք երկրորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը և լքեց նիստերի դահլիճը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ