28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մայրական սերն օգտակար է երեխայի ուղեղի զարգացման համար

arm132803783546

Հետազոտողները պարզել են, որ մոր հոգատար սերը կարևոր է նախադպրոցական տարիքի երեխաների ուղեղի զարգացման համար և նպաստում է ուղեղի այն հատվածի զարգացմանը, որը պատասխանատու է սովորելու և սթրեսի դեմ պայքարելու համար:

CBSNews-ը գրում է, որ մինչ այժմ ոչ մի հստակ ապացույց չէր եղել, որ մայրական սերն ազդում է երեխայի ուղեղի զարգացման վրա, բայց շատ հետազոտություններ ցույց են տվել, թե որքան կարևոր է հոգատարությունը:

Ուղեղի հիպոկամպը կարևոր է սովորելու, հիշողության համար, ինչպես նաև՝ սթրեսի դեմ պայքարելու համար: Հետազոտողները պարզել են, որ որոշ երեխաներ ունեն 10 տոկոսով ավելի մեծ հիպոկամպ, քան նրանց ընկերները, ում ծնողները նույնչափ սեր ու հոգատարություն չեն ցուցաբերել: Հետազոտության արդյունքները վերաբերում են միայն այն երեխաներին, ովքեր դեպրեսիայով չեն տառապում:

Ուսումնասիրությունն անցկացրել են Վաշինգտոնի համալսարանի գիտնականները, և այն հրապարակվել է Proceedings of the National Academy of Science ամսագրում:

Ըստ հետազոտության հեղինակ Ջոան Լուբիի՝ հարկավորէ առավել մեծ ուշադրություն դարձնել ծնողների հոգատարության վրա և հարկավոր է ամեն ինչ անել ծնողներին այդ հմտությունները սովորեցնելու համար, քանի որ պարզ է դառնում, որ այդ սերն ու հոգատարությունը մեծ ազդեցություն ունեն հետագայում երեխայի զարգացման վրա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ