24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամուսնալուծությունը բացասաբար է անդրադառնում երեխաների վրա

Ուսումնասիրությունը պարզել է, որ ամուսնալուծությունը ոչ մի դեպքում չի կարող լավ անդրադառնալ երեխայի վրա:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ վերլուծության ընթացքում պարզվել է, որ բոլոր երեխաներն էլ տառապում են իրենց ծնողների ամուսնալուծությունների պատճառով, որքան էլ որ բաժանումը բարեկամական լինի: Հետազոտությանը մասնակցել է 1000 ընտանիք:

Ըստ հետազոտողների՝ իրենց ուսումնասիրության արդյունքները չեն համապատասխանում այն ընդունված կարծիքին, որ կարող են լինել «լավ» ամուսնալուծություններ, որտեղ ծնողները փորձում են ամեն ինչ անել` երեխաների բարեկեցությունը ապահովելու համար:

Հետազոտողները կոչ են անում ամեն գնով փորձել պահպանել ընտանիքները, քանի որ ամուսնալուծությունները կարող են շատ վատ անդրադառնալ երեխաների վրա:

Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները համեմատել են ամերիկյան 1000 ընտանիքների, որոնց մի մասը ամուսնալուծված է, իսկ մյուս մասի ընտանիքներում անդամների միջև կապը ամուր է:

Family Relations ամսագրում հրապարակված հետազոտությունն ապացուցել է՝ որքան էլ ծնողները փորձեն ամուսնալուծությունը հնարավորինս պակաս ցավոտ դարձնել իրենց երեխաների համար, միևնույն է՝ վերջիններս դրա պատճառով մեծ սթրեսներ են ապրում, ինչը հետագայում կարող է հանգեցնել ավելի լուրջ հոգեբանական խնդիրների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ