19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս խորհրդարանական ընտրությունները լավագույնը չեն լինելու /տեսանյութ/

Քաղաքագետ Արա Պապյանի լրագրողների հետ հանդիպմանը խոսելով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից նշեց՝ ընդգրկված տասնմեկ ուժերից ոչ բոլորը կանցնեն խորհրդարան: 

Վերջինիս խոսքով՝ գաղտնիք չէ, որ խորհրդարան անցնելու ամենամեծ շանսերն ունի իմ «Իմ քայլը» դաշինքը:

Լեզվաբան Նարինե Դիլբարյանը թեմայի մասին խոսելով ասաց, այս խորհրդարանական ընտրությունները  լավագույնը չեն լինելու, որքան էլ Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված:

«Որքան էլ ցավալի է մենք նոր և գաղափարական ընտրություն չենք ունենալու, որովհետև մենք չունենք կազմավորված համակարգային իշխանություն և ընդդիմություն: Մենք ունենք անձի շուրջ հավաքված միավորումներ և ոչ թե կուսակցություններ, որոնց գաղափարաքաղաքական դիրքորոշումները բավականին փոփոխական կամ ընդհանրական են»,-շեշտեց Դիլբարյանը:

Դիլբարյանի համար զարմանալի է, որ այս համապատկերում Հանրապետական կուսակցությունը, որի քաղաքականության արդյունքում տեղի ունեցավ հեղափոխություն, այսօր շատ գործուն է և ռեալ շանսեր ունի  մտնելու խորհրդարան. «Սա ևս հեղափոխության առաջնորդի և նրա թիմի աշխատանքի արդյունքն է, որ իրենց ընդդիմությունը դարձել է ՀՀԿ-ն: Սա վտանգավոր ճանապարհ է, որ այն կուսակցությունները, որոնք մեղավոր են երկիրը այս վիճակին հասցնելու մեջ այսօր կարող են լինել խորհրդարանում»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հավելեց ՝ «Իմ քայլը» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններում կհավաքի հիսունհինգ տոկոս ձայն, և եթե դա տեղի ունենա մենք նոր Ազգային ժողովում կարող ենք ունենալ հինգ քաղաքական ուժ:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ