20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բա Փաշինյանի եղբորորդի Սիփանը հավաքարար աշխատի՞. Հրապարակ

Դուք ե՞ւս գտնում եք, որ ծանոթ-բարեկամի ինստիտուտը չի գործում այսօր՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանին։ «Իհարկե, չի գործում, որտե՞ղ է գործում․ նախորդ ընտրությունների ժամանակ ռեյտինգայինով ես հավաքել եմ 3 հազար 400 ձայն, այդ սկզբունքով եմ պատգամավոր դարձել»։ Իսկ Սիփան Փաշինյանը, որ տարածքային կառավարման նախարարի խորհրդականն է, նույնպե՞ս ծանոթ-բարեկամ չէ։ «Սիփանը Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է»։ Դուրս չեկա՞վ, որ ծանոթ-բարեկամ կա։ «Որտե՞ղ տեսաք դա․․․ ՏԿ-ում խորհրդական է, չէ՞, ընդամենը․ բա հավաքարա՞ր աշխատի, պահա՞կ աշխատի»։

Չէ, թող նախարար դառնա, բայց կարծես պահակներին ու հավաքարարներին վիրավորեցիք։ «Չվիրավորեցի, քավ լիցի․ խորհրդականը Դուք համարում եք էնպիսի մի պաշտոն, որ եսիմ՝ չգիտեմ ի՞նչ»։ Շատերը կերազեն խորհուրդ տալ նախարարին։ «Նշանակողը ես չեմ»։ Իսկ Թրյուդոյի հետ ընթրիքին Փաշինյանի դուստրը՝ Մարիամիկը, նստել էր նույն սեղանի շուրջ, դա ծանոթ-բարեկա՞մ էր, թե՞ չէ։ «Ես չեմ եղել Թրյուդոյի հանդիպմանը»։ Բա տեսնո՞ւմ եք, Դուք՝ 3400 ձայն ստացած պատգամավորդ, չեք եղել այդ ընթրիքին, նա եղել է։ «Ես չեմ տեսել, չգիտեմ, ես գնամ ընդմիջման: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ