19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխող ուժը, որը չունի Հայաստանի զարգացման տեսլական, ում ճանաչել՝ մտցրել է ցուցակ. ՀՀ քաղաքական դաշտի դիագնոզը

«Ցուցակներից չենք կարող եզրակացնել, թե ապագա խորհրդարանն ինչ որակ կունենա, որովհետեւ ցուցակում ընդգրկված մարդկանց որակի հարցը կարեւոր է, բայց այդ հարցն իր կարեւորությամբ զիջում  է քաղաքական ուժերի կողմից առաջադրվելիք քաղաքական բովանդակությանը»,-կարծում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով սպասվող խորհրդարանական ընտրություններին, քաղտեխնոլոգը շեշտեց. «Եթե մենք չգիտենք ինչ բովանդակություն են առաջադրելու, մենք ինչպե՞ս իմանանք,  այդ ցուցակներում ընդգրկված մարդիկ ի վիճակի՞ են դա անել, ի վիճակի չեն, որովհետեւ որեւէ ուժ դեռ չի ասել, թե ինչպիսին է Հայաստանի զարգացման իր վեկտորը, տնտեսական բարեփոխումների, արտաքին քաղաքականության ինչ հայեցակարգ են ներկայացնելու, Հայաստանի տեսլականը ոչ մեկի կողմից չի ներկայացվել, դրա համար ուշադրությունը կենտրոնացվել է ցուցակների վրա, բայց խանութում շոր չենք առնում,  որ ասենք՝ ճաշակով է, թե ոչ, պետք է քաղաքական բովանդակություն առաջադրվի, ինչը չի արվել»:

Արմեն Բադալյանի խոսքով, սա նորմալ երեւույթ չէ եւ խոսում է քաղաքական համակարգի անկատարության մասին:

«Ես ինչ չափորոշիչներով վերլուծեմ, մի չափորոշիչ կա, որը ըստ էության բոլոր ուժերի մոտ դրսեւորվել է՝ առաջին տասը առավել հայտնի մարդիկ են, իսկ մյուսները՝ ով ում ընկերն է, ում բարեկամն է, ում հետ ինչ գործ է արել… Դա նորմալ չէ: Քաղաքական համակարգի չկայացվածության արդյունք է, դրա լավագույն օրինակը գործող ԸՕ է,  որը ցույց տվեց ՀՀ քաղաքական համակարգի խղճուկությունն ու ողորմելիությունը: Սա ցույց է տալիս, թե ինչ է տիրում քաղաքական դաշտում»:

Բադալյանը կարծում է, որ ՀՀ քաղաքական դաշտի դիագնոզը բավականին վատն է,  բայց նաեւ հայելու դեր է կատարում եւ հուշում է ճանապարհը, թե ինչպես պետք զարգանալ:

Ըստ նրա՝ այս ԸՕ-ը հնարավորություն է տալիս քաղաքական ստարտափ ներկայացնել եւ ով կկարողանա, կկարողանա, ով չէ՝ չէ, պատճառներ կբերի, որ ԸՕ վատն է, ինչպես դա արեցին մի քանի քաղաքական ուժեր ու չմասնակցեցին ընտրություններին, որոնք իրականում մրցունակ չէին:

Անդրադառնալով ցուցակներում երիտասարդների ներգրավվածությանը, քաղտեխնոլոգը նկատեց, որ երիտասարդություն ասելով՝ պետք է նկատի առնվի  գոնե  25-40 տարեկան հասակը , մինչդեռ ընտրությունները հետեւում են ապրիլ-մայիսյան փոփոխություններին եւ ստացվեց այնպես, որ իշխող ուժը, որը չունի Հայաստանի զարգացման տեսլական,  ում ճանաչել՝ մտցրել է ցուցակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ