20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում շաքարային դիաբետով ապրող 67724 մարդ կա /տեսանյութ/

Հայաստանում, ըստ վիճակագրական վերջին տվյալների, շաքարային դիաբետով հիվանդ է 67724 մարդ: Պացիենտների թիվը 1990 թվականի տվյալների համեմատ աճել է մոտ 2 անգամ (35500 դեպք):

Էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ յուրաքանչյուր տարի Հայաստանում արձանագրվում է հիվանդացության ավելի քան 8500 նոր դեպք: Դեպքերի 82%-ը գրանցվել են 2–րդ տիպի շաքարային դիաբետից, որը կարելի է կանխարգելել:

Այսօր նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: Այն կրում է համաճարակի բնույթ` հանդիսանալով ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքում մահացության երրորդ հիմնական պատճառը: 

«Հիվանդությունը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտազատում կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտազատված ինսուլինը: Ինսուլինն արյան մեջ գլուկոզի պարունակության մակարդակը կարգավորող հորմոն է, որը պայմանավորում է էներգետիկ փոխանակության գործընթացն օրգանիզմում: Այսպիսով, շաքարային դիաբետը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ, որն իր հերթին նպաստում է նյութափոխանակության խանգարմանը»,-ասաց նա:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ