20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բացի ՀՀԿ-ից, չկա որևէ այլ ուժ, որին կարող են տալ իրենց ձայները հեղափոխությունից դժգոհ մարդիկ

Եվ այսպես, նախընտրական այս փուլում ունենք հետևյալ իրավիճակը: Կարծես բոլորը համակերպվել են այն մտքի հետ, որ ՔՊ-ն մեծամասնություն է վերցնելու: Մնացած բոլոր ուժերը իրենց քարոզարշավը կառուցում են, այդ ՔՊ-ին որպես այլընտրանք հանդիսանալու վրա: Բացի ՀՀԿ-ից կարծես բոլորը ողջունում են ,,թավշյա հեղափոխություն,, օպերացիան և նույնիսկ հպարտությամբ մատնանշում իրենց մասնակցությունն ու ներդրած լուման: Այսինքն բացի ՀՀԿ-ից, չկա որևէ այլ ուժ, որին կարող են տալ իրենց ձայները հեղափոխությունից դժգոհ մարդիկ, իսկ այդպիսիք կան: Լավ է դա, թե՞ վատ ուրիշ հարց է: Մնացած ուժերի ջանքերը, ՔՊ- ին որպես ընդդիմություն դիտարկվելու մեջ, դժվար հաջողությամբ պսակվեն:

Եթե ես լինեի մի ուժի ներկայացուցիչ, որը ներկայանում է որպես ընդդիմադիր ուժ և այլընտրանք, քարոզարշավս կկառուցեի հետևյալ կերպ:

Բացի մեր ծրագիրը մանրամասն ներկայացնելուց, կբացատրեի ժողովրդին, թե որքա՞ն վտանգավոր և նույնիսկ կործանարար կարող է լինել ՔՊ-ի իշխանության գալը մեր երկրի համար: Դրա վկայությունը նրանց իշխանության վեց ամիսներն են, որը քիչ ժամանակ չի: Այդ վեց ամսվա ընթացքում ՔՊ-ն լինելով իշխանություն չի կատարել իր տված խոստումներից ոչ մեկը:

Սկսած կենցաղային հարցերից՝ կարմիր գծերի վերացում, նկարահանող սարքերի հանում և այլն, վերջացրած այնպիսի լուրջ հարցերով, ինչպես կոռուպցիայի դեմ պայքարն է, մարտի մեկի բացահայտումը և այլն: Կխոսեի նրանց վարած ապաշնորհ և նույնիսկ վտանգավոր արտաքին քաղաքականությունից: Կխոսեի նրանց վարած կադրային՝ սորոսա-լգԲՏ-ական, աղանդավորա-նարկոմանական, նախկին կոռումպացվածներին վերարտադրելու քաղաքականությունից:

Կխոսեի Արցախի կարգավորման հարցում նրանց ծրագիր չունենալու և մեղմ ասած կասկածելի քայլերի մասին: Կխոսեի ասֆալտին փռելու, պատերին ծեփելու «քաղաքական մշակույթից» միչև ժողովրդի մեծ մասին լոդր համարելը, ալիևին կրթված մարդ համարելուց, մինչև տրանս մարմնավաճառի կրթության և գիտության դդմապետի հետ հանդիպումից բավարարված զգալը…

Մի խոսքով շատ բաներից կխոսեի և ժողովրդին կոչ կանեի, նույնիսկ եթե մեզ չե՞ք ցանկանում ընտրել, ում ուզում եք ընտրեք, բացի ՔՊ-ից: ՔՊ-ն արդեն վեց ամիս եղել է իշխանության և բոլորս տեսել ենք, թե ինչպիսի իշխանություն է, ինչեր է արել, դուք պատկերացրեք, թե ինչե՞ր կանի ունենալով բացարձակ իշխանություն: Ոմանք կասեն՝ դա հակաքարոզչություն է: Ես էլ կասեմ՝ ՔՊ-ն իշխանության է եկել միմիայն հակաքարոզչության շնորհիվ, նրանց դեմ պետք է պայքարել իրենց մեթոդներով: Մեր լոզունգը կարող էր լինել՝ «Փրկենք երկիրը, մերժենք ՔՊ-ին»:

Գվիդոն պապի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ