19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ պետք է պատասխան տա, ինչո՞ւ արեցին այս ամեն ինչը. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցությունը դեմ չի քվեարկի 2019 թ. բյուջեի նախագծին: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բյուջեին դեմ քվեարկելը կնշանակի՝ պարզապես խոչընդոտել, որովհետև միևնույն է՝ 1-2 ամիս հետո այն ընդունվելու է, և դեմ քվեարկելով՝ միայն մեկ ամիս հետ կընկնի իրականացումից: Նա հիշեցրեց, որ իրենք հայտարարել էին, որ կառավարության գործունեությանը չեն խոչընդոտելու:

Ամեն դեպքում, Վ.Բաղդասարյանի գնահատմամբ, բյուջեն մեկ քայլ հետ է՝ սկսած տնտեսական աճից: Նա Փաշինյանի կառավարությունից  հեղափոխական բյուջե էր ակնկալում:

Վ.Բաղդասարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն պետք է ընդդիմադիր կեցվածքը պահի. «Մենք պետք է աշխատենք այնպես անել, որ նոր ստեղծվող պառլամենտում գոնե ձևավորվի իրական ընդդիմություն: Իսկ եթե հետաձգվեր, գոնե մեկ տարի ուշ լիներ, կառավարության աշխատանքին ռեալ գնահատական կտրվեր, հանրությունը կկողմնորոշվեր, դուրս կգար էյֆորիայից, ճիշտ գնահատական կտային»:

Նա ուշադրություն հրավիրեց, որ շատ քաղաքական ուժեր չեն մասնակցում ընտրություններին, որովհետև չեն հասցնում նախապատրաստվել, ռեյտինգային ցուցակներ կազմել.

«Ո՞վ պետք է պատասխան տա: Ինչո՞ւ արեցին այս ամեն ինչը: Քաղաքական դաշտը քայքայե՞ն, նորմալ քաղաքական պառլամենտի ձևավորվելը ո՞ւմ չէր ձեռք տալիս: Բայց մենք պետք է պայքարենք, որ այդ պառլամենտում լինեն գոնե նորմալ ընդդիմադիր քաղաքական ուժեր, որ իշխանությանը հակակշիռ լինի: Այն պառլամենտը, որտեղ իշխանությունը չունի համարժեք ընդդիմություն, այդ պառլամենտը դատապարտված է կործանման»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն ասում է, թե Փաշինյանի կառավարությունը շարունակում է իրենց ծրագրերը, բայց առնվազն Երևանու ավագանու արտահերթ ընտրությունները բնորոշվեցին՝ որպես ազատ ու արդար, որևէ բողոք չեղավ ուժերի կողմից, մինչդեռ 2017թ. ընտրությունների ժամանակ բոլորը շեշտում էին ընտրություններից առաջ բաժանված գումարների մասին, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ 2017թ. քաղաքական ուժերի, միջազգային կառույցների, դիտորդների մեկնաբանությունները դրական են եղել, իսկ ցանկացած ընտրությունից հետո Ընտրական օրենսգիրքը պետք է բարեփոխել, որպեսզի նախորդ թերությունները չկրկնվեն:

Բաղդասարյանի համոզմամբ՝ նախկինում յուրաքանչյուր հաջորդ ընտրությունը թռիչքային փոփոխություն է ունեցել, մասնավորապես՝ 2017-ին ՍԴ-ում որևէ բողոք չի եղել, բացի Կոնգրեսի 3 կետանոց դիմումից. «Բոլորը երջանիկ էին, բոլորը տոնում էին, անակնկալ էր բոլորի համար այդ ձայները հավաքելը, և դա իրականություն էր»:

Դիտարկմանը, որ «Զիբիլիքսի» գործն է քննվում, Արաբկիրում մեղադրանք է առաջադրվել գումար բաժանելու համար, Վ.Բաղդասարյանը դա անխուսափելի համարեց. «Հնարավոր չի, որ որևէ մեկը բիծ չգցի և ուզենա բարի ծառայություն մատուցելով ինչ-որ երևա, որ ինքն ավելի լավն է: Հիմա համապետական ընտրություններ կլինեն, Աստված տա, նման դեպքեր չլինեն, բայց ես չեմ բացառում, որ նման երևույթներ կարող են լինել»:

Մեր հարցին՝ ընտրակաշառքը չե՞ք բացառում, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ ով փորձի ընտրակաշառք բաժանել, վատություն կանի ինքն իրեն, տվյալ քաղաքական ուժին և ռեյտինգային թեկնածուին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ